fbpx
Սպորտ

Գրիզման. Աթլետիկոն ոչ մի դեպքում չի փոխի խաղաոճը

«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը պատմել է, թե որքան հեշտ է հարմարվել գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի պահանջներին:

«Սիմեոնեի փիլիսոփայությունը տարբերվում է նրանից, ինչին ես սովորել էի «Ռեալ Սոսյեդադում»: Սիմեոնեն նախընտրում է պաշտպանողական մարտավարությունը: Ես հետևել եմ թիմակիցներիս, լսել եմ խորհուրդներ և սովորել եմ:

Ինձ դուր է գալիս «Աթլետիկոյի» խաղաոճը: Այժմ ես փորձում եմ նույնը սովորեցնել թիմի նորեկներին: Այս խաղաոճը մեզ հաջողություն է բերել, ուստի մենք ոչ մի դեպքում չենք փոխի այն: Սիմեոնեի մոտ հարձակվողները ևս պետք է «սև աշխատանք» կատարեն: Սկզբում դա կարող է բարդ թվալ, քանի որ հարձակվողները նման պահանջների սովոր չեն լինում:
«Աթլետիկոյում» չես կարող առջևի գծում մնալ և սպասել գնդակի: Թիմում բոլորը պետք է աշխատեն և օգնեն միմյանց պաշտպանությունում: Աստիճանաբար սկսում ես հաճույք ստանալ գնդակ խլելուց, սահանկումներ կատարելուց և մենապայքարներ հաղթելուց: Այդ ամենը վստահություն է հաղորդում»,- Գրիզմանի խոսքը մեջբերել է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ