fbpx
Աշխարհ

Ռուսաստանը 300 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Վենեսուելա

Փետրվարի 20-ին Ռուսաստանը 300 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն գիտնականների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

«Ամեն օր մենք հումանիտար աջակցություն ենք ստանում: Չորեքշաբթի Ռուսաստանից օրինական կերպով 300 տոննա հումանիտար օգնություն կհասնի Կարակասի միջազգային օդանավակայան»,- ասել է Մադուրոն՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես դեղամիջոցների մասին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ