Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքի աճ կա․ Սուլթանով

Հրապարակող՝

474481

Ամենադիտվածներ

Կենտրոնական Ասիայում ահաբեկչությունների սպառնալիքը զգալիորեն աճել է: Հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիմբեկ Սուլթանովը Բիշքեկում ընթացող ԵՏՄ երկրների հակաահաբեկչական համաժողովում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

Սուլթանովի խոսքով՝ տարածաշրջանի անվտանգության համար հիմնական սպառնալիքները բխում են Սիրիայից ելման երկրներ վերադարձող գրոհայիններից և Աֆղանստանի հյուսիսային նահանգներից, որտեղ նկատվում է ահաբեկչական ավազակային կազմավորումների ակտիվացում։

«Ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է ՀԱՊԿ բոլոր երկրների իրավասու մարմինների ջանքերի կոնսոլիդացիա, նրանց միջև փորձի և տեղեկատվության փոխանակում»,- արձանագրել է նա:

 

Ամենաթարմ