Վերին Գետաշենի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են անում։ Նրանք պահանջում են, որ Սևանը սնուցող ամենամեծ գետի՝ Արգիճիի վրա կառուցված ՓՀԷԿ-ի տնօրինությունը կատարի իր խոստումները։ Դրանցից ամենակարեւորն է՝ կարգավորի ոռոգման ջրի խնդիրը։ Ըստ բնակիչների՝ տեղի է ունեցել այն, ինչ մինչ կառուցումն էլ, այսինքն՝ 2012-2013թթ, ահազանգում էին բնապահպանները. այն է՝ Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ կառուցելու հետեւանքով Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներ (Մադինան, Ներքին Գետաշենը, Վերին Գետաշենը, Վաղաշենը, Գեղհովիտը) կարող են մնալ առանց ոռոգման ջրի։
Ի դեպ, այս տարիների ընթացքում մի քանի անգամ պայթել են Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները,որի հետեւանքով վնասվել է գյուղացու բերքը։
Աղբյուր՝ https://www.a1plus.am