Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Լևանտեին»:
Թեժ պայքարում անցած խաղն ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով՝ 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացվեց 43-րդ րոպեին: Մրցավարը VAR-ի միջամտությամբ 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին: Այն հստակ իրացրեց Կարիմ Բենզեման:
60-րդ րոպեին «Լևանտեն» հավասարեցրեց հաշիվը:
Գոլի հեղինակ դարձավ Ռոջերը:
78-րդ րոպեին Մադրիդյան ակումբը կրկին առաջ անցավ հաշվի մեջ: Այս անգամ նույնպես 11-մետրանոց նշանակվեց Վալենսիան ներկայացնող ակումբի դարպասին: Գնդակին մոտեցավ Գարեթ Բեյլը ու հստակ իրացեց 11-մետրանոցը:
Խաղավերջում մադրիդցիները մնացին 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստացավ Նաչոն: Մրցավարը 89-րդ րոպեին էլ կարմիր քարտ ցույց տվեց Ռոչինային, որը գտնվում էր պահեստայինների նստարանին:
Այս խաղից հետո «Ռեալը» 48 միավորով 3-րդն է: «Լևանտեն» 30 միավորով 13-րդ տեղում է: