fbpx
Իրավական

Ուրցաձորցիները կառավարության շենքի դիմաց բողոքում են. ըստ նրանց, գյուղապետը կաշառք է բաժանել

Մի խումբ ուրցաձորցիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարում են, որ գյուղում ապօրինություններ են տեղի ունենում: Պահանջում են, որ ՀՀ Վերահսկողության պետական ծառայությունը շարունակի ուսումնասիրությունները Ուրցաձորում:

«Ով է իրենց թույլ տվել դադարեցնել ստուգումները: 20 տարի շարունակ թալանել են գյուղը»,-բողոքում են գյուղացիները:

«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին հետամուտ լինել, ինքը որ կոչ է  անում կաշառք չվերցնել, թող գա տեսնի,  ինչ է  կատարվում մեր գյուղում: Գյուղապետ  Ռաֆիկ Ադրեասյանը կաշառք է բաժանել ամբողջ գիշեր»

Հիշեցնենք, Ուրցաձորում հեղափոխական ճանապարհով ու հեղափոխական իշխանությունների պարտադրանքով համայնքապետի պաշտոնից հրաժարական տված նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը  վերընտրվել էր: Նրան պարտվել է «Իմ քայլի»գյուղապետի թեկնածուն:

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի  ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռաֆիկ Անդրեասյանը 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հրաժարական էր ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ավագանին կազմել էր արձանագրություն և այն Արարատի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

Անդրեասյանը հրաժարական էր ներկայացրել բողոքի ցույցերից հետո:  Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանն այդ առիթով այցելել էր գյուղ։

Աղբյուրը ՝http://galatv.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ