Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում (նստավայրը` Մոսկվա) Պորտուգալիայի դեսպան Պաուլու Վիզեու Պինեյրուին (Paulo Vizeu Pinheiro)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Շնորհավորելով դեսպան Վիզեյրուին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ դեսպանի գործունեությունը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների աշխուժացման համար։
Զրուցակիցներն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, ԱԳՆ-ների միջև համագործակցության խորացմանը, առևտրատնեսական համագործակցության զարգացմանը, միջազգային կառույցներում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը և այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը՝ հատկապես ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերող հարցերը։ Դեսպանի խնդրանքով Ավետ Ադոնցը խոսեց տարածաշրջանային զարգացումների և ԼՂ կարգավորման գործընթացի մասին։