fbpx
Աշխարհ

Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Լոնդոնին տրամադրել հնարավորություն՝ տեղափոխելու Brexit-ն ավելի ուշ ժամկետ։ Այս մասին նրանք հայտարարել են Փարիզում համատեղ հանդիպման շրջանակում, գրում է Deutsche Welle-ն։

«Եթե Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ է պետք, մենք չենք մերժի նրան այդ հարցում»,- ասել է Մերկելը։

Միևնույն ժամանակ կանցլերն ընդգծել է, որ Բեռլինն ու Փարիզը հակված են ԵՄ-ից բրիտանացիների կանոնակարգված ելքին, և այս փուլում բոլոր կողմերը պետք է գտնեն «լավ լուծում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյից Brexit-ի երկարաձգում են պահանջում ինչպես նրա կուսակցության շատ անդամներ, այնպես էլ ընդդիմությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ