ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկկողմ հարաբերությունների քննարկումը, հայտնում են հյուսիսկորեական լրատվամիջոցները:
Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնում է, որ Կիմ Չեն Ընն ու Թրամփը երկրորդ գագաթնաժողովը «լավ հնարավորություն» են անվանել՝ փոխվստահությունը խորացնելու և հարաբերությունները բարելավելու համար: Նրանք խոստացել են մեկ անգամ էլ հանդիպել՝ արդյունավետ երկխոսությունը շարունակելու համար:
ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը փետրվարի 27-28-ը Հանոյում երկրորդ գագաթնաժողովն են անցկացրել, որն ավարտվել է առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու: