fbpx
Հասարակություն

YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները

YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ:

Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York Post-ը:

Հայտնի է, որ հայտնի գովազդատուներ Nestle-ն, AT & T-ն և Epic Games-ը YouTube-ում իրենց գովազդների մեկնաբանություններում նման բնույթի գրառումներից հետո հրաժարվել են վիդեոհոսթինգում տեսանյութ հրապարակել:

Ըստ նոր որոշման` մեկնաբանությունները կարող են չարգելափակել միայն մի քանի մանկական ալիքներ, սակայն նրանք պետք է ակտիվորեն հետևեն գրառումներին ու անհրաժեշտության դեպքում ջնջեն վերոնշյալ բնույթի մեկնաբանությունները:

«Չկա ավելի կարևոր բան, քան մեր հարթակում երեխաների անվտանգության ապահովումը»,- ասել է YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզան Վոյչիցկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ