տեսանյութեր
Հորդորում ենք չհրապարակել տեսանյութեր մարտական գործողությունների գոտուց, չվտանգել զինվորականների կյանքը. ՊՆ
Չնայած պաշտպանության նախարարության կողմից արված կոչերին և զգուշացումներին, արձանագրվում են դեպքեր, երբ որոշ լրատվամիջոցներ տեսանյութեր են հրապարակում մարտական գործողությունների գոտուց, դրանով իսկ հակառակորդին ի ցույց դնելով, մասնավորապես՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների ճշգրտությունը։ «Եվս մեկ անգամ համոզիչ կերպով հորդորում ենք ձեռնպահ մնալ նման գործողություններից, չվտանգել տվյալ գոտում մարտական խնդիր կատարող զինվորականների, ինչպես նաև ադրբեջանական հրետակոծության թիրախում…
Հայ գերիների նկատմամբ խոշտանգումները կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով
Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի եւ լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների եւ քաղաքացիական…
ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժան վերաբերմունքը ցուցադրող տեսանյութ և լուսանկար
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի անմարդկային, դաժան վերաբերմունքը ցուցադրող երկու տեսանյութ և լուսանկարներ:…
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից․ Շուշան Ստեփանյան
Բացարձակ անընդունելի է հայկական կողմի մարտական տեխնիկայի շարժի, կրակի, դիրքերի վերադասավորման վերաբերյալ տեսանյութերի և գրառումների տարածումը, վճռականորեն ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ ինքնագործ քայլերից։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3306123942757076
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել. հերթական ապատեղեկատվության մասին՝ https://infocheck.am/am/posts/456։ Минобороны Азербайджана продолжает распространять ложные фотографии и видеоматериалы об очередной дезинформации. https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/797523757750220
Ադրբեջանի հատուկ ծառայությունները Ապրիլյանին արված նկարներ ու տեսանյութեր են տարածում
Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ֆոնին հակառակորդի կողմից փորձ է արվում սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերում առկա են մարդկային զոհեր, գրում է Տեղեկատվության ստուգման հարթակը։ Նշվում է, որ տարածած սուտն արժանահավատ դարձնելու նպատակով՝ Ադրբեջանի հատուկ ծառայությունները սկսել են հայերեն և ռուսերեն գրառումներին կցել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հայ զինծառայողների լուսանկարներ,…
Հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը կարգելափակվեն Youtube-ում
YouTube-ը թարմացրել է «վնասակար և վտանգավոր կոնտենտի» իր կանոնները. այժմ այն արգելափակում է հաքերային հրահանգ պարունակող տեսանյութերը: Այս մասին հաղորդում է Ferra-ն: Կարգելափակվեն տեսանյութերը, որոնցում հրահանգներ կան, թե ինչպես կոտրել համակարգերը կամ ֆիշինգ իրականացնել: Այդ կերպ արգելվեց նաև Null Byte ալիքը, որում հեղինակը տեսանյութեր էր հրապարակում նոր սովորող հաքերների համար:
Ինչպես է Մեսսի որդին աջակցում հորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկայի Գավաթի 1/4 եզրափակչի՝ Վենեսուելայի հետ խաղում բրազիլական «Մարականա» մարզադաշտից Լիոնել Մեսսի ընտանիքի անդամները՝ կինն ու տղաները, հետևում էին Արգենտինայի հավաքականի ավագի խաղին։ Խաղի ընթացքում նկարահանել են 32-ամյա հարձակվողի կրտսեր որդու՝ Մաթեոյին։ Տեսահոլովակը արդեն մեծ տարածում է գտել համացանցում։ https://www.youtube.com/watch?v=Lvons6L8ez0 Նշենք, որ Արգենտինա-Վենեսուելա խաղն ավարտվել է 2։0 հաշվով։ Մեսսին այդ խաղում աչքի չի ընկնել…
YouTube-ը կարգելափակի երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանությունները
YouTube-ի ղեկավարությունը որոշել է արգելափակել երեխաների մասնակցությամբ տեսանյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը: Պատճառն այն է, որ նախորդ շաբաթվա ընթացքում ստացվել են բազմաթիվ հաղորդագրություններ այն մասին, որ երեխաների մասնակցությամբ սովորական տեսանյութերի մեկնաբանություններում տեղ են գտել մանկապղծական բնույթի գրառումներ: Ընկերությունը հայտնել է, որ երեխաների մասնակցությամբ տեսանյութերի մեկնաբանություններն արգելափակելու գործընթացն ամիսներ կտևի: Այս մասին գրել է New York…
YouTube-ից կարող է հեռացվել «դիսլայքի» կոճակը
Տեսանյութերի հրապարակման YouTube կայքի մասնագետները տարբերակներ են դիտարկում «Դիսլայք» կոճակը հեռացնելու վերաբերյալ: Նրանց նպատակն է կոճակի հեռացումով հասնել նրան, որ չարամիտներն այլևս չկարողանան նպատակադրված գցել տեսանյութերի վարկանիշները՝ օգտվելով այդ կոճակը չարաշահելու հնարավորությունից: Այս մասին իր ամենաթարմ տեսաուղերձում հայտնել է կայքի ծրագրերի ղեկավար Թոմ Լեունգը: Նա նշել է, որ քննարկվում է մի քանի տարբերակ, և կոճակն…
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
YouTube առցանց տեսահոստինգի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են փետրվարի 1-ին ծառայության աշխատանքում տեղ գտած խափանման մասին, ինչը վկայում են Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։ Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երևանի ժամանակով ժամը 05:38-ին: Ավելի հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսանյութերի հաղորդման հետ կապված խնդիրներից, 28 տոկոսը դժգոհել է կայքի…










