«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նա հայտնեց, որ հացադուլ սկսած կալանավորները դժգոհում են իրենց քրեական գործերից, պահանջում են վերանայել քրգործերը: Նավիկյանը նաև հայտնեց, որ կալանավորները հացադուլավորների համար նախատեսված խցում են՝ բժիշկների հսկողության տակ:
ՔԿՀ-ում հացադուլ են հայտարարել կալանավորներ Կարեն Հովհաննիսյանը, Վաչագան Ավդալյանը և Մուշեղ Մխիթարյանը։
Աղբյուր՝ shantnews.am