«Շատ տարօրինակ գործեր» սերիալի աստղ Ֆին Վուլֆարդը, ինչպես նաև դերասանուհի Քերի Կունը բանակցություններ են վարում «Ուրվականների որսորդները» ֆիլմի նոր մասում նկարահանվելու համար, հաղորդում է Variety-ն։
Ստուդիան հրաժարվել է հայտնել մանրամասները, սակայն հայտնի է, որ պատմությունը միայնակ մոր և նրա ընտանիքի մասին կլինի։ Կունը կմարմնավորի մորը, իսկ Վուլֆարդը՝ նրա որդուն։
Ավելի վաղ ռեժիսոր Ջեյսոն Ռայթմանը հայտարարել է, որ նոր «Ուրվականների որսորդները» օրիգինալ ֆիլմի ոճին կհետևեն, որը թողարկվել է 1984-1989-ին։