«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է անգլիական Պրեմիեր-լիգայի 28-րդ տուրի` «Տոտենհեմի» հետ խաղից ունեցած սպասելիքների մասին.
«Մենք մրցաշրջանը «Տոտենհեմից» ավելի բարձր հորիզոնականում ավարտելու շանս ունենք: Յուրաքանչյուր խաղ 3 միավոր վաստակելու հնարավորոփւթյուն է:Դեռ 2 շաբաթ առաջ մենք «Տոտենհեմին» զիջում էինք 10 միավորով, իսկ հիմա` 4:
Երկու թիմերի համար այս խաղը շատ կարևոր է, չէ՜ որ հաղթանակի և պարտության միջև տարբերությունը հսկայական է: Հիմա մենք կարող ենք խաղալ ուժի դիրքից, ինքնավստահ: «Տոտենհեմը» երկու անընդմեջ պարտություն է կրել, չնայած` հիանալի մրցաշրջան է անցկացնում:
Մենք պետք է հավատանք մեր ուժերին»,- Էմերիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«Տոտենհեմը» 28 խաղից հետո 60 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ «Արսենալը» 56 միավորով գտնվում է 4-րդ տեղում:
«Տոտենհեմ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի 16:30-ին:
Հաղորդում է armsport.am-ը։