89 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, Ոսկե գլոբուսի մրցանակակիր Քեթրին Հելմոնդը: Այս մասին տեեղեկացնում է CNN-ը:
Դերասանուհին մահացել է փետրվարի 23-ին Լոս Անջելեսի իր տանը: Մահվան պատճառը Ալցհայմեր հիվանդության սրացումն էր:
Քեթրին Հելմոնդը Տեխասից է: Իր կարիերան սկսել է թատրոնից: Հայտնի է դարձել «Օճառ» և «Ո՞վ է այստեղ շեֆը» ֆիլմերից: