Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.
«Սա Արամոն է՝ խոնարհված Սերժի տիկնոջ առաջ:
Այս նկարի տեղում կարող էր լինել Հայաստանի արվեստագետների և մտավորականների ճնշող մեծամասնության յուրաքանչյուրի նկարը:
Հեղափոխությունը նրանց հնարավորություն տվեց շտկել իրենց մեջքը:
Ցավալի է, որ այդ վիճակը նրանց համար կենսակերպ էր, որից չեն ուզում հրաժարվել: Դրա համար էլ ստորագրում են Քոչարյանին կալանքից ազատելու հայտարարության տակ, ափեղ-ցփեղ դուրս են տալիս, համալրում են ռևանշիստների սատարող ուժերի շարքերը»:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1151729321893566&id=100011695262547