Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Twitter-ի իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որով հայտնում է, որ ստորագրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը:
Հայտնենք, որ այս հրամանագրի օրինակում ասվում է, որ «Սուրբ Սոֆիայի տաճարի վերահսկողությունը փոխանցվում է երկրի կրոնական կառավարմանն ու այն բացվում է ժամերգությունների համար»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Սոֆիան դարձել է մզկիթ:
Hayırlı olsun. pic.twitter.com/MzP6nzn9Jc
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) July 10, 2020