fbpx
Իկոնիկ

Երեք երգ լուսնի մասին

Լինելով այդքան գեղեցիկ և խորհրդավոր՝ լուսնի մասին երգերը բազմաթիվ են։ Կարելի է առանձնացնել այս երեք՝ միմյանցից շատ տարբերվող, բայց նույն թեման շոշափող երգերը. Blue Moon- Billie Holiday, Moon River- Audrey Hepburn, Moonlight Drive- The Doors.

Blue Moon-Billie Holiday (1952)

Բիլլի Հոլիդեյը հիանալիորեն է կատարում այս երգը ջազային տարբերակով։ Երգը մի աղջկա մասին է, ով հուսահատ է և լուսնի հետ խոսելիս պատմում է իր տխուր սրտի մասին։ Նա ասում է, որ շատ միայնակ է և ցանկանում է գտնել իրական սեր։ Նա լուսնից խնդրում է կատարել իր երազանքը։ Երգի վերջում աղջիկը արդեն իր սիրելիի գրկում է, այլևս միայնակ չէ և երբ շրջվում է, որ նայի լուսնին տեսնում է, որ այն ոսկու է վերածվել։


Moon River- Audrey Hepburn (1961)

Moon River երգը կատարում է Օդրի Հեփբըրնը 1961 թ.ին Breakfast at Tiffany’s ֆիլմում։

Երգը մի երազկոտ մարդու մասին է, ով իր մեջ կրում է միմյանց հակադրող հատկանիշներ։ Հերոսը թե՛ անցնում է գետի վրայով, թե՛ հետևում է գետին։ Նա միարժամանակ երազանքներ իրականացնողն է և սիրտը կոտրողը։

Երգը նաև անհոգության, ազատության և ներքին մանկական հատկանիշներից չբաժանվելու մասին է։


Moonlight Drive- The Doors (1967)

Այս երգը պատկանում է ամերիկյան լեգենդար ռոք խումբ The Doors-ին։  Մորիսոնը երգը գրել է, երբ դեռ բնակվում էր Վենետիկյան ծովափի մոտ գտնվող մի բնակարանի վերնատանը 1965 թ.ին։

Համերգային կատարումների ժամանակ երգի բառերը բացահայտում են մի մահվան պատմություն՝ գետում սուզվելու մասին։ Դա կարող է լինել մարդասպանության, ինքնասպանության կամ էլ կյանքի և մահվան սահմանը գրեթե անցնելու մասին։


Մորիսոնը համերգային կատարումների ժամանակ իմպրովիզ անելով երգում էր` «ընկերներիդ փոխարեն ձկներ» (fishes for your friends), «աչքերիդ փոխարեն մարգարիտներ» (pearls for your eyes)։ Այս բառերը նկարագրում էին մի փտած դիակ որը պառկած է օվկիանոսի հատակին, սրանով հիշատակելով Շեքսպիրին։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ