fbpx
Արցախ

Հորդորել եմ ՀՅԴ Հայ դատի գրասենյակին օգտագործել իրենց հնարավությունները. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ և քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Հարությունյանը հորդորել է ՀՅԴ հայ դատի գրասենյակին և ՀՅ դաշնակցությանը օգտագործել իրենց քաղաքական հնարավորությունները:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ: Զրույցը ծավալել ենք համահայկական օրակարգի խնդիրների, հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրված լարվածության և, հատկապես, Թուրքիայի ռազմաքաղաքական բարձրագույն իշխանությունների կողմից միակողմանի և հակահայ հայտարարությունների շուրջ:

Բարձր գնահատելով Դաշնակցության դերը համազգային շահերի պաշտպանության ու առաջմղման համատեքստում՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանին ներկայացրել եմ Արցախի իշխանությունների դիրքորոշումը քննարկված հարցերի վերաբերյալ: Նաև հորդորել եմ օգտագործել ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և ՀՅ Դաշնակցության՝ տարբեր հարթակներում ունեցած քաղաքական հնարավորությունները՝ բարձրացնելու թուրքական իշխանությունների անհարկի միջամտության աղաղակող փաստերը՝ միջազգային հանրության պատշաճ արձագանքներն ու գործողություններն ապահովելու նպատակով:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը վերահաստատել է միշտ հայրենիքի ու հայ զինվորի կողքին լինելու հանձնառությունը»,-ասվում է Արայիկ Հարությունյանւ տարածած հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/563990050965039

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ