fbpx
Սպորտ

Պաշտոնական․ Փյունիկը նոր մարզիչ ունի

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 33-ամյա մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Արտակ Օսեյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում են ակումբի պաշտոնական կայքից։

Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն։

Արտակ Օսեյանի մարզչական շտաբը. Կարեն Սիմոնյան (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյան (Օգնական), Վլադիմիր Վարդանյան (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյ (Ֆիզպատրաստության մարզիչ)։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթել նոր մարզչական շտաբին։

Արտակ Օսեյանի կարիերան՝ թվերով և փաստերով՝

2012-13 – «Բանանց» – գլխ. մարզչի օգնական

2013-16 – «Փյունիկ» – գլխ. մարզչի օգնական

2013 – Հայաստանի երիտասարդական հավաքական – գլխ. մարզչի օգնական

2014-15 – Հայաստանի երիտասարդական հավաքական – գլխ. մարզչի օգնական

2015 – Հայաստանի երիտասարդական հավաքական – գլխ. մարզիչ

2016-17 – «Փյունիկ» – գլխ. մարզիչ

2017-18 – «Ավան Ակադեմիա» – գլխ. մարզիչ

2017 – Հայաստանի Մ-17 հավաքական – գլխ. մարզիչ

2017 – Հայաստանի Մ-19 հավաքական – գլխ. մարզիչ

2018 – Հայաստանի ազգային հավաքական – գլխ. մարզչի օգնական

2018 – «Արարատ-Արմենիա-2» – գլխ. մարզիչ

2018 – «Արարատ-Արմենիա» – գլխ. մարզիչ (ժ.պ.)

2018-20 – «Արարատ-Արմենիա» – գլխ. մարզչի օգնական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ