ZIK հեռուստաալիքը հայտնում է, որ ուկրաինական Լուցկ քաղաքում տղամարդը, ով գրավել էր ավտոբուսը, բաց է թողել պատանդներին, ինչից հետո տեղում պայթյուն է որոտացել։
Հեռարձակման ժամանակ երևացել է՝ ինչպես են մարդիկ դուրս գալիս գրավված ավտոբուսից, այնուհետև տեղի է ունենեցել պայթյուն։
Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում տղամարդը պատանդ էր վերցրել ավտոբուսի մոտ 20 ուղևորի։ Նա զինված էր ու սպառնացել էր սպանել ուղևորներին։