ՀՀ րտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ այսօր՝ հուլիսի 22-ին, ժամը 03։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 59 շենքի բնակարաններից մեկի բնակիչը վատառողջ է, քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Վարդանուշ Մ․-ն (ծնված 1962 թ.) մահացել է։
Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: