ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Խոսնակը հայտնել է, որ մահվան դեպք կա բուժաշխատողների շրջանում:
«Կրկին խոր ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: 56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:
Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:
Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խոր ցավակցությունն է հայտնում»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2769438263157949