ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Մոսկվայից և Նովոսիբիրսկից դեպի Երևան «S7» և «Aircompany Armenia» ընկերությունների կողմից իրականացվելիք չարտերային չվերթների ժամանակացույցը։
«Հուլիսի 23-ին – «S7» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը «Դոմոդեդովո» օդանավակայանից (ժամը՝12։40-ին)։ Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.s7.ru), կամ օդանավակայանի ընկերության տոմսարկղից։
Հուլիսի 29-ին – «Aircompany Armenia» ընկերության Նովոսիբիրսկ-Երևան չվերթը (ժամը՝18։00-ին)
Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից (www.armeniafly.com), ինչպես նաև երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10), կամ Նովոսիբիրսկի օդանավակայանի տոմսարկղից»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembrus/posts/1172737396444729
