fbpx
Զինված Ուժեր

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գառում է կատարել Facebook-ում: Խոսնակը նոր տեղեկատվություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին:

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք, մեկ անգամ»,-ասվում է խոսնակի գրառման մեջ։

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3074965462539593

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ