Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«Հայ արտադրողներին «Tвой дом» առևտրի կենտրոնից դուրս են հանել: Ակնհայտ է մեկ բան: Հայատյացության այս դեպքերը տեղի են ունենում ռուսական տեղական իշխանության լռելայն համաձայնության ներքո:
Հայաստանի իշխանությունները քաղաքական մակարդակում պարտավոր են աշխատել, ինչպես նաև բացատրություններ պահանջել ռուսական կողմից, և հասնել նրան որ իրավական կամ այլ մեխանիզմների ներգործությամբ վերջ կդրվի այսպիսի ազգայնամոլական դրսևորումներին: Դրան գումարած պետք է պատժվեն թե՛ Ֆուդ Սիթիի թե՛ «Tвой дом»-ի դեպքերի կազմակերպիչները: Վերոգրյալի չիրականացման դեպքում կարելի է մտածել այլ իրավական քայլերի մասին:
Պետությունը պարտավոր է գործել»,- ասված է գրառման մեջ։