NEWS.am-ը ռուսաստանաբնակ հայերից ահազանգ է ստացել, որ Ռուսաստանում հայկական բիզնեսի նկատմամբ ճնշումները շարունակվում են: Աադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող Крокус առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:
Լուսանկարում երևում է, որ հայկական մթերքները հանվել են ցուցափեղկերից և փոխարինվել ադրբեջանական ապրանքներով:
Իսկ Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանն այս առթիվ Facebook-ի իր էջում գրառոմ է կատարել։
«Միջազգային խնդիրները Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև նոր թափ են առնում։«Ֆուդ Սիթի» ԱԿ-ի հետ «Ֆուդ Սիթի Լոգիստիկ» ընկերությունը, որի սեփականատերը մեր հայրենակիցն է, խզել է 40 մլն․ ԱՄՆ դոլարի արժողությամբ պայմանագիրը, մոտակա օրերս ամբողջ հրեական համայնքը փորձում էր կարգավորել այս հարցը, բայց պայմանագիրը խզվեց։
Այսօր արդեն մեր հայրենակիցներին հանել են «Տվոյ Դոմ» ԱԿ-ից , և բոլոր հայկական արտադրության պահածոները, ջրերը, ալկոհոլային խմիչքները նույնպես հանել խանութներից, դրանք փոխարինելով ադրբեջանական ապրանքներով, այդ ԱԿ-ի սեփականատերը նույնպես ադրբեջանցի հրեա է»,- ասված է գրառման մեջ։
