fbpx
Քաղաքականություն

ԼՀԿ-ն պահանջում է սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատգամավորը նշել է, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ։

«Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ:

Պետք է տեղեկացնեմ, որ օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ: Այսինքն՝ սահմանների վերաբացման առաջին քայլն արտակարգ դրությունն այլևս չերկարեցնելն է, իսկ դուք գիտեք, որ «Լուսավոր Հայաստան»-ն առաջին մեկամսյա արտակարգ դրությունից հետո մինչ օրս պահանջում է այն այլևս չերկարեցնել և սահմանափակումներն այլ իրավակարգավորումներով իրականացնել:

Այս պահին միայն անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախ ախտահանել ձեռքերը և մեր կարծիքով պահպանել դիմակ կրելու պարտադիր պայմանը միայն փա՛կ տարածքներում:

Այս սահմանափակումները կարող ենք պահպանել նաև առանց արտակարգ դրության ռեժիմի և երկիրը հանել այն երկրների ցանկից, որտեղ արտակարգ դրություն է հայտարարված` իր բոլոր բացասական հետևանքներով:

Մենք շարունակում ենք պնդել, որ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու կարիք չկա»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/marukyan.edmon/posts/4108956512509378

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ