fbpx
Սպորտ

Ես Բենջամին Բաթոնի նման եմ, այն բացառությամբ, որ միշտ երիտասարդ եմ եղել. Իբրահիմովիչ

«Միլանի» 38-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Սամպդորիայի» հետ խաղի արդյունքները:

 

Նշենք, որ այս խաղում Իբրահիմովիչը դուբլի հեղինակ դարձավ, իսկ թիմը 4-1 հաշվով հաղթեց:

Ֆուտբոլիստը նշել է, որ մարդիկ ասում են, որ ինքը արդեն ծեր է և հոգնել է ֆուտբոլից, բայց ինքը դեռ տաքանում է:

«Ես Բենջամին Բաթոնի նման եմ, այն բացառությամբ, որ միշտ երիտասարդ եմ եղել ու երբեք ծեր չեմ եղել: Կարծում եմ՝ հիմա Ա Սերիայի խաղացողների մեծ մասը ճիշտ մենթալիտետ ունի, որ կարողանա իրացնել մրցակցի դարպասի մոտ իր շանսը: Երբ Ա Սերիայում գոլ խփելու հնարավորություն է լինում, անպայման պետք է օգտագործել այն:

Ֆուտբոլիստը խոսել է Ստեֆանո Պիոլիի հետ պայմանագրի երկարաձգման մասին:

«Միայն լավը կարող եմ ասել նրա մասին, ուրախ եմ նրա համար, որովհետև այսպիսի մեծ աշխատանք է արել: Նա շարունակեց քայլել կրակի միջով՝ չիմանալով իր ապագան, դրա համար էլ լիովին արժանի է նոր պայմանագրի:

Երբ այսպես քրտնաջան աշխատում ես, ինչ-որ բան ստանում ես, դրա համար էլ շատ ուրախ եմ նրա համար: Թիմը հավատում է այդ մարզչին, ու ես հարգում եմ նրան: Հիմա ուղղակի պիտի տեսնենք, թե որ թիմն է հետևում նրան»

Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ