«Արսենալը» հրապարակել է ավարտված՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:
Հայտնի է, որ ստացված ձայների քանակով «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել թիմի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը ստացել է քվեների 74 տոկոսը:
Ավարտված մրցաշրջանում Օբամեյանգն «Արսենալի» կազմում մասնակցել է 44 հանդիպման, խփել 29 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: