Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր խմբին, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողություններն ու ծառայությունը։