Բեյրությի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական վնասները ապահովագրական ընկերությունները 3 միլիարդ դոլար են գնահատել:
Նշվում է, որ այս վնասները համարժեք են Չինաստանի նավահանգստում 5 տարի առաջ տեղի ունեցած պայթյունի վնասներին, չնայած որ Բեյրութում տեղի ունեցած պայթյունը ավելի հզոր է եղել:
Սա բացատրվում է այն հանգամանքով, որ Տյանցզինում ավելի թանկ բեռներ էին ոչնչացվել, այդ թվում` հազարավոր ավտոմեքենաներ:
Այս մասին հայտնում է Splash-ը: