fbpx
Զինված Ուժեր

Ռուբեն Սանամյան՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Աշոտ Գրիգորյանն իր Facebook-ի էջում հրապարակում է արել՝ ներկայացնելով ՀՀ Ազգային Հերոս՝ Ռուբեն Սանամյանի լուսանկարը։ Աշոտ Գրիգորյանը մասնավորապես գրել է.

«Կապիտան Ռուբեն Սանամյանին կշնորհվի Ազգային Հերոսի կոչում:
Սանամյանն ու իր զինվորները Տավուշյան մարտերին իրական սխրանքներ են գործել: Սանամյանը, փառք Աստծո ողջ-առողջ է ու ապրում է մեզ հետ:
Կարելի է նշել, որ Սանամյանը ՀՀ առաջին ռազմական գործիչն է, ով Ազգային Հերոսի բարձրագույն կոչմանն է արժանանում իր կենդանության օրոք: Հուսով եմ էս քաղաքականությունը կշարունակվի ու մեր շուրջն ավելի մեծ թվով հերոսներ կապրեն:
Փառք բոլոր ողջ ու նահատակված հերոսներին»։

Հերոսի կոչում և Մարտական խաչ շքանշաններ՝ զինծառայողներին․ վարչապետը նախագահին միջնորդություն է ներկայացրել

Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Հիշեցնենք, որ հուլիսյան մարտերից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրապետության նախագահին, որպեսզի Ազգային Հերոսի կոչում շնորհվի ՀՀ ԶՈւ կապիտան Ռուբեն Սանամյանին իր կատարած սխրանքների համար։

Դեռևս չի նշվում, թե կոնկրետ ինչ սխրանքների մասին է խոսքը, սակայն մեծ հպարտության տեղիք է տալիս մեր բանակի կատարած հուլիսյան մարտերի արդյունքները, և որ ամենահատկանշականն է՝ նա առաջին ռազմական գործիչն է, ով կենդանության օրոք կստանա Ազգային հերոսի կոչումը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ