Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին:
Բարձր գնահատելով Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծել եմ Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդը:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:
Հատուկ անդրադարձ ենք կատարել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթներին, և ես պատրաստակամություն եմ հայտնել հետևողականորեն նպաստել ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչմանը»,-ասվում է գրառման մեջ:
https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/586059438758100/