ԱՄՆ-ի 3 նահանգներում՝ Թեքսասում, Լուիզիանայում և Միսիսիպիում 240 կմ/ժամ ուժգնությամբ ու վտանգավորության 4-րդ աստիճանը ստացած «Լորա» անվանումով հզոր փոթորիկն է մոլեգնում։
Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Նշվում է, որ փոթորիկն ուղեկցվելու է այնպիսի ալեկոծությամբ, որ այն ավերիչ է լինելու ու առաջացնելու է 2005 թվականի «Քեթրին» փոթորիկից ի վեր չլսված մակարդակի ջրի հոսք։
Ըստ աղբյուրի՝ հավանական է, որ բնական աղետի հետևանքով կտարհանվի շուրջ 78 հազար մարդ։