РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջերս 30 տոկոսով ավելացել է Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների թիվը։
Սերգեյ Շոյգունի խոսքով՝ վերջերս ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսել են իրականացնել փորձնական թռիչքներ ռուսական տարածքի ուղղությամբ հրթիռային հարվածների իմիտացիայով։
Շոյգուն շեշտել է, որ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը ռուսական ինքնաթիռները առնվազն 10 անգամ երկինք են բարձրացել Բալթիկ, Բարենցի և Սև ծովերի երկնքում հետախույզ ինքնաթիռները որսալու համար։