fbpx
Աշխարհ

Վրաստանում մեկնարկել են «Արժանի գործընկեր-2020» զորավարժությունները

Այսօր Թբիլիսիի Վազիանի ռազմաբազայում հանդիսավոր արարողությամբ մեկնարկել են «Արժանի գործընկեր-2020» բազմազգ զորավարժությունները, հայտնում է Aliq.ge-ն։

Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար օդային ճանապարհով փուլ առ փուլ Վրաստան են ժամանել մասնակից երկրների անձնակազմերը, իսկ ծովային ճանապարհով Փոթիի նավահանգիստ է հասել ամերիկյան ռազմական տեխնիկան:

«Արժանի գործընկեր-2020» բազմազգ զորավարժությունները Վրաստանում անցկացվում են արդեն 5-րդ անգամ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 18-ը, որոնց Վրաստանի հետ միասին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի 2700 զինվորական:

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների նպատակն է բարելավել պատրաստվածությունը և փոխգործակցությունը Վրաստանի, ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև՝ նպաստելով Սևծովյան տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայրի պահպանմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ