fbpx
Սպորտ

Չարենցավանում անցկացվել է աղջիկների թիմերի 3X3 մրցաշար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սեպտեմբերի 9-ին՝ Չարենցավան քաղաքում, անցկացվեց 3×3-ի մրցաշար՝ աղջիկների թիմերի մասնակցությամբ։ Մրցաշարին մասնակցում էր 16 թիմ՝ Մ10, Մ12, Մ14 տարիքային խմբերում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Մ10 տարիքային խմբում հանդես էին գալիս «Երևան 1», «Երևան 2», «Նոա-աղջիկներ», «Արարատ-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2» և «Վան Չարենցավան» թիմերը։ Հաղթող դարձավ «Նոա-աղջիկներ» թիմը։

Մ12 տարեկանների խմբում հանդես էին գալիս «Մասիս», «Վեստ Արմենիա-աղջիկներ» «Արարատ-աղջիկներ» և թիմերը։ Այստեղ հաղթող ճանաչվեց «Վեստ Արմենիա-աղջիկներ» թիմը:

Մ14 տարկենաների խմբում մասնակցում էին «Ուրարտու-աղջիկներ», «Արարատ-Արմենիա-աղջիկներ», «Վեստ Արմենիա-աղջիկներ», «Գանձակ 2», «Նոա-աղջիկներ» և «Վան Չարենցավան» թիմերը։ Ուժեղագույնը «Ուրարտու-աղջիկներ» թիմն էր։

Մրցաշարի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ հաղթողները՝ նաև գավաթներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ