fbpx
Հասարակություն

Երևան մոլ և Դալմա մոլ առևտրի կենտրոններում Էական խախտումներ չեն արձանագրվել

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը:

Էական խախտումներ չեն արձանագրվել:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/781662196003043

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ