Գևորգ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է Armenia TV-ի նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ ֆեյք նյուզի տարածումը և ՇՊՀ-ի ապօրինի Ուսանողական խորհուրդը վերահսկող վարչական աշխատող, իր հաստիքին չհամապասխանող Արթուր Չարչօղլյանի կապի մասին։
«Արդեն երկար ժամանակ է ինչ ուզում ենք անդրադառնալ այս թեմային, բայց ժամանակը հիմա է եկել։
Տվյալ վարչական աշխատողը Շիրակի պետական համալսարանի ապօրինի ՈՒԽ-ի անդամներին ուղիղ ստիպում է, որպեսզի իրենք իրենց անձնական էջերով և այլ հնարավոր ձևերով տարածեն Ռուբեն Մխիթարյանի մանիպուլյատիվ բնույթի տեսանյութերը։ Եթե չեն տարածում կամ իզոլացվում են այդ ապօրինի ՈՒԽ-ից կամ հեռացվում են ընդհանրապես կամ էլ թիրախավորվում են ու ենթարկվում բուլլինգի և գազլայթինգի։
Այդ ապօրինի ՈՒԽ-ից շատ ուսանողներ մեզ արդեն երկար ժամանակ ահազանգում են այս մասին։
Սա հեղափոխությունից հետո, բարձրագույն ուսումնական հաստատությունում բացարձակ խայտառակ և անթույլատրելի երևույթ է, որի վրա հրավիրում ենք իրավապահ և պատկան մարմինների ուշադրությունը։
Բուհերը պետք է զտվեն և ազատագրվեն, այլընտրանք չկա։
Տեր կանգնե՛ք հեղափոխությանը!
Արդեն մեկ տարի ու կես, մենք՝ ՇՊՀ ուսանողներս, պայքարում ենք ՇՊՀ-ում ապօրինի և անօրինական գործունեություն ծավալող Ուսանողական խորհրդի դեմ, որը վերահսկվում է այդ վարչական աշխատողի կողմից։ Բայց այդուամենայնիվ մեր համար սկզբունքային է բոլոր ուսանողների կամքի ազատ արտահայտումը, ակադեմիական ազատությունները, արդարության հաստատումը ուսանողության շրջանում և ՇՊՀ-ում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացումը, անկախ նրանից ուսանողները որ խմբից են, ապօրինի ՈՒԽ-ից թե այլ տեղից։
Կոչ ենք անում այդ ապօրինի ՈՒԽ-ի բոլոր անդամներին, հեռու պահել ուսանողական հարցերից Արթուր Չարչօղլյան վարչական աշխատողին և միանալ լեգիտիմ, արդարության և ժողովրդավարության սկզբունքներով ձևավորվող ՇՊՀ-ի ՆՈՐ ՈՒսանողական խորհրդին։
Հարգանքով՝
ՇՊՀ ՆՈՐ ՈՒԽ նախաձեռնող ուսանողների խումբ»,- ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/gevorg.ghukassyan/posts/2259440647535313