fbpx
Քաղաքականություն

Մինչև հեղափոխությունը մենք ունեինք հայկական երազանք. Վահրամ Մարտիրոսյան

Զանգիի հիմնադիր Վահրամ մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում. 

«Թշնամուն ծախվելու միջոցով դավաճանության դեպքերի աճը պատահական չի։ Ու նրա դեմ պայքարը միայն բռնել նստեցնելով չի հաջողելու։ Կան շատ լավ վերլուծություններ թե ինչի էին մինչև 60-ականները արևմուտքի քաղաքացիները դավաճանում իրենց երկրներին և անցնում սովետների կողմը, իսկ ինչի 60-ականներից սկսած թրենդը փոխվեց և ավելի շատ սովետական քաղաքացիներ սկսեցին դավաճանել իրենց հայրենիքին։

Ըստ այդ վերլուծությունների դավաճանության համար մեկ դրթապատճառ է հանդիսանում քաղաքացիների մոտ իրենց պետության դերի մասին պատկերացումները։ Երբ արևմուքի քաղաքացիները իրենց պետությունների դերը ընկալում էին որպես զուտ կապիտալիստական ու սպառողական, ապա ավելի հակված էին լինում անցնել միսիա իրականացնող կոմունիստների կողմը։ Իսկ երբ արևմուտքում հստակ ձևավորվեց դեմոկրատիա և ազատություն տարածելու միսիան, վիճակը փողվեց։ Մարդիկ հասկացան, որ իրենց երկրների առաքելությունը միայն իրենց քաղաքացիների ստամոքսների մասին մտածելը չի։

Մինչև հեղափոխությունը մենք ունեինք հայկական երազանք։ Որ ստեղծելու ենք հզոր ու արժանապատիվ պետություն։ Հպարտանում էինք մեր հաղթանակով ու Մռավից մինչև Առաքս ընկած Արցախով։

Բայց հիմա ինչ են ասում մեծապատիվ դավաճանները։ Նրանք ասում են կարևորը մեր ստամոքսն է, կարևորը առևտուր անելն է, մեկ կյանք են ապրում, թողեք ապրենք ու տղա չունենք բանակ ուղարկելու։

Եվ այս ամենից որպես հետևանք առաջանում են փոքրապատիվ դավաճանները։ Ովքեր ըստ իրենց պատկերացումների նույնպես զբաղվում են առևտրով»- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ