Սյունիքի մարզի Տեղ համայնքի համայնքապետարանի Facebook-ի էջում լուսանկարներ են հրապարակվել, որոնց կից գրված է․
«Երեկ կեսօրին Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղացած առատ անձրևին հաջորդել է կարկուտը, որը մեծ վնասներ է հասցրել։
Հիմնականում գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող գյուղական բնակավայրում դեռ չէին վերջացրել բերքահավաքը։ Կարկուտը փչացրել է գյուղի հասուն բերքն ու բարիքը։
Լուսանկարը՝ Սաթեն Իսունցի ՖԲ էջից»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4050807431615234&id=1812692675426732