Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ ՊՍԺ-ի ու «Մարսելի» միջև խաղի ժամանակ տեղի ունեցավ միջադեպ:
Մրցավարը 5 կարմիր քարտ ցույց տվեց խաղացողներին, քանի որ դեռ խաղի առաջին կեսին ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մրցակցի կողմից ռասիստական պահվածք է նկատել և բողոքել էր:
Նեյմարը հայտնել է, որ իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսն անընդունելի արտահայտություն է թույլ տվել: «Ռասիզմ չկա՞: Ռասիզմ չկա՞»,-կրկնել է Նեյմարը՝ մատով Ալվարեսին ցույց տալով:
Նեյմարը բռունցքով հարվածել էր մրցակցի պաշտպան Ալվարո Գոնսալեսին, ինչի համար կարմիր քարտ էր ստացել:
Այս մասին տեղեկանում ենք Get French Football News-ից: