ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Նիսի» հետ խաղին:
Մարզիչը հայտնել է, որ Կիլիանը իրեն լավ է զգում:
«Կիլիանը իրեն լավ է զգում։ Կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունի։ Նա անհատական մի քանի մարզում է անցկացրել։ «Նիսի» հետ խաղին նրա մասնակցությունը կախված կլինի նրանից, թե թույլ կտա՞ն մարզվել թիմի հետ։ Եթե այո, ապա շաբաթ օրը որոշում կկայացնենք։ Պետք է խոսեմ բժշկի ու Կիլիանի հետ»,-ասել է մարզիչը:
Նշենք, որ խաղը կկայանա կիրակի օրը։ Ավելի վաղ ֆրանսիացու մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։
Այս մասին տեղեկանում ենք Goal-ից։