Twitter-ն ուժեղացնում է բարձրաստիճան քաղաքական գործիչների, քարոզարշավների և լրագրողների էջերի անվտանգությունը:
Սա «կարեւոր կանխարգելիչ քայլ» է, որն արվում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ:
Հայտնի է, որ Twitter-ը նախատեսում է ավելի բարդ համակարգեր իրականացնել` հաքերների հարձակումները կանխելու նպատակով կասկածելի գործունեության հայտնաբերման և անվտանգության ամրապնդման համար: