fbpx
Արցախ

Արցախի ԱԺ-ի նստավայրը կտեղափոխվի Շուշի․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի:

Ուրախ եմ, որ Խորհրդարանի ամբիոնից շաբաթներ առաջ հնչեցրած առաջարկիս ի պատասխան արդեն ստացել եմ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» և «Արդարություն» խմբակցությունների դրական արձագանքը:

Կարծում եմ՝ ԱԺ մյուս խմբակցությունները ևս կմիանան իրենց գործընկերների դիրքորոշմանը:

Շուշի կատարած աշխատանքային այցիս ընթացքում տեղում քննարկել ենք այն հնարավորությունը, որ Խորհրդարանին հատկացվի ժամանակին դատական ատյանի համար սկսված և կիսատ թողած շենքը, որի շինաշխատանքները, հանձնարարականիս համաձայն, կվերսկսվեն շուտով:

Կարծում եմ՝ որոշումն ունի ինչպես քաղաքական ու կիրառական, այնպես էլ մեր պատմական ու հաղթական քաղաքը յուրովի վերարժևորելու խորհրդանշական նշանակություն»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/605698906794153?__cft__[0]=AZWSxBYBrWaa853kAgEJrHQNQ5y380uH9_lF8Te8Z3ZbLLAKh7CaFmJvN-P7-RaFc0WTNym4Oh9aV6GIN8TmW-iDb7tjlCHYBrwJA4mpu7tdgBzy8UwnQZVtqQrpDe29ULt2zrjo57RpERYZ98wtcFqIedP8K4M3dAFNt-jyk2HV5BgLMpEw7AajYFMBt-jk_OI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ