Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կոչ է արել Արցախա- ադրբեջանական շփման գոտում զգուշավորություն ցուցաբերել Իրանի Հանրապետության սահմանների նկատմամբ:
Նրա խոսքով՝ Իրանը ուշադիր և մեծ զգուշավորությամբ հետևում է Իրանի սահմանային տարածքում տեղի ունեցող տեղաշարժերին: Խաթիբզադեն նշել է, որ Իրանի սահմանների ցանկացած խախտում անթույլատրելի է:
«Մենք լրջորեն զգուշացնում ենք , որ հակամարտության բոլոր կողմերը անհրաժեշտ զգուշավորություն ցուցաբերեն այս հարցում»,- շեշտել է նա: