fbpx
Զինված Ուժեր

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որին կից գրված է․

«Շատերդ հիշում եք թե՛ այս կադրը, թե՛ այդ առիթով արված իմ հայտարարությունը: Եթե որևէ մեկի մոտ այն ընկալելու խնդիր է եղել, վերահաստատում եմ, որ դա ամենևին կատակ չէր:

Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետևություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով և կազմաքանդելով թշնամու բանակը և թիկունքը:

Մենք մինչև վերջ վճռական ենք մեր գործողություններում:

Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/616555875708456?__cft__%5B0%5D=AZW-u0-EL2xt8PWUC8QGN-4ff9Nq-vus1EEE2i_N9P3itiUaA0_W-sMqiNWYeG7bfU-1Z9pyDLLJz2JLa7ZsHI27BPcAzRK59d9XjblEjXVfGkgkeUR4EPXAvUriIGvPNyiwyFSdnsSkZG1BVM4XMbCe1C92S6xSsczXPNyZigGqBmW9djyrfUXC2b4RfneCmxU&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ