fbpx
Հասարակություն

Փաստորեն «խուճապ» օպերացիան բավական կազմակերպված է եղել․ Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Փաստորեն, այսօրվա «խուճապ» օպերացիան բավական կազմակերպված է եղել։ Երբ համադրում ես նախորդ օրերին սրանց վարքագիծը, պարզ է դառնում պլանը․․․

1․ 2-րդը պետք է լիներ Արցախում, որպեսզի «հարմար» պահի ստանձներ «հրամանատարությունը»,

2․ Պատերազմի ծանր շրջաններում, երբ օբյեկտիվորեն զորքերը նահանջում ու հակահարձակման են անցնում, նահանջի պահերն խուճապ է տարածվում ու հիասթափություն ՀՀ և Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության «անկարողության» մասին․․․

3․ Ռուսաստանի «դիտորդության» խորապատկերին հասարակությանը փորձել համոզել, որ եթե իշխանություն փոխվի, ապա այդ «դիտորդությունն» այլևս չի լինի, որ այս իշխանությունների «պատճառով» Ռուսաստանը չի միջամտում․․․

4․ Պլանին պետք է նպաստեն նաև մի քանի ռուս դեմքեր, որոնք պետք է գրեն Հայաստանի իշխանություններին՝ ՌԴ իշխանությունների չվստահելու մասին,

Այս ծանր օրերին սա երբեք չէի գրի, եթե այս շարասյունն այսպես համակարգված չաշխատեր։

Պարզապես տեղյակ չեն, որ Արցախից 2-ի վերադարձը Երևան Բաքվում արդեն մեկնաբանել են փախուստ «ադրբեջանական բանակի հարձակողական գործողությունների» ֆոնին։

Տապալվել եք ու տապալվելու եք, ինչպես միշտ»։

https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/1442261142646047?__cft__%5B0%5D=AZXQFmKLLbx5_zwHMlcVsZGYj1E18dr_OpZcC7NfFVtoVENt_bkaRAiRQUhLmwXUcGUp9-1z8ez_GMjahJoh4auI4RlqaKQ7wJ14lwHKV2L4ZXK99eKQG3dbPwVuj_DrPUI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ