Զինված Ուժեր

Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։ Քիչ առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե ադրբեջանական զինված ուժերը գրավել են Հադրութ քաղաքը և հարակից գյուղերը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինված ուժերում մեծ ազդեցություն ունեն այլ պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մենք մի քանի անգամ մենք պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիեւը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կապակցությամբ որոշակի մտահոգություն էլ կա։ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։ Կամ միտումնավոր կամ հանգամանքներն են այդպիսին, որովհետև պատմության մեջ մենք շատ ենք տեսել նման դեպքեր, երբ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում։ Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ